Եվրախորհրդարանն ապրիլի 18-ին հավանություն է տվել պաշտպանության համատեղ ֆոնդի ստեղծմանը։ Համապատասխան նախաձեռնությանն աջակցել է 328 պատգամավոր, դեմ են արտահայտվել 231-ը, ևս 19-ը ձեռնպահ են մնացել։
Ապագա ֆոնդը կոչված է պաշտպանական արդյունաբերությունում ներգրավել նորարարություններ, մասնավորապես` աջակցել սպառազինությունների նոր համակարգերի զարգացմանը։
Պատգամավորները խորհուրդ են տալիս այդ նպատակներին ուղղել 13 մլրդ եվրո։ Վերջնական գումարը կքննարկվի ու կհստակեցվի 2021-27 թթ. ԵՄ երկարաժամկետ բյուջեի վերաբերյալ քննարկումների ժամանակ։