Այսօր կառավարության շենքի առջև են հավաքվել Երևանի պետական համալսարանի մի խումբ աշխատակիցներ, որոնց դժգոհության պատճառը կառավարության որոշումներից մեկն է:
Ըստ այդ որոշման՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել է դրամաշնորհ և որոշ կազմակերպությունների՝ հիմնադրամների համար այն կանցկացվի մրցութային կարգով: ԵՊՀ դասախոսների խոսքով՝ այդ որոշումը հակասում է օրենսդրությանը և կարող է գործազրկության պատճառ դառնալ:
Գիտաշխատողներն իրենց դիմումը փոխանցել են կառավարության աշխատակիցներին: Գործադիրից հայտնել են, որ դիմումին կպատասխանեն 10 օրվա ընթացքում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵՊՀ 450 դասախոս աշխատանքից ազատման ծանուցում է ստացել, նրանց տեղեկացրել են, որ մարտի 31-ից ազատված են աշխատանքից: