fbpx
Կրթություն

Դասերի տևողությունը սահմանվել է 60 րոպե․ ԵՊՀ հայտարարությունը

ԵՊՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 1-ին կուրսեցիների դասերը մեկնարկնարկելու են սեպտեմբերի 1-ին. մեկ մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը։

«1. Բակալավրիատի առաջին կուրսեցիների համար ուսումնական գործընթացը սկսել սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում՝ համաձայն ուսումնամեթոդական վարչության հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի:

2. Մյուս կուրսերի համար ուսումնական գործընթացը սկսել սեպտեմբերի 15-ից:

3. Ուսումնական գործընթացը կազմակերպել առկա և հեռավար ձեւերի համադրությամբ:

4. Առկա դասընթացները կազմակերպել համաձայն դասացուցակի: Դասերի սկիզբը սահմանել 10:00-ին: Դասերի տևողությունը սահմանել 60 րոպե:

5. Հեռավար դասընթացներն անցկացնել բացառապես https://e-learning.ysu.am/ հարթակում: Հեռավար դասընթացները կազմակերպել համաձայն դասացուցակի՝ երկուշաբթիից ուրբաթ օրերին: Դասերի սկիզբը սահմանել 9:00-ին: Դասերի տևողությունը սահմանել 80 րոպե՝ 5 րոպե դասամիջոցով:

6. Յուրաքանչյուր ուսանողի համար առկա դասաժամերը կարող են կազմակերպվել շաբաթական առավելագույնը 2 օր, օրական առավելագույնը 3 ժամ, իսկ մեկ լսարանում ուսանողների թիվը չպետք է գերազանցի 30-ը: Առկա և հեռակա ձեւերով դասերի անցկացման օրերը չպետք է համընկնեն:

7. Մեկ ուսումնական մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը»,- ասված է հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ