fbpx
Հասարակություն

Գյումրիի բնակարաններից մեկում 2 երաժիշտի դի է հայտնաբերվել

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Ժամը 11։21-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Սայաթ-Նովա փողոցի 9/9 շենքի 4-րդ հարկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին։

Նշված հասցե մեկնած հրշեջ-փրկարարները բացել են դուռն ու հայտնաբերել, որ բնակարանը ծխապատ է։

ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ծխապատ բնակարանում ծխահարված վիճակում երկու տղամարդու դի է հայտնաբերվել։

Նախնական տեղեկություններով՝ մահացածները երաժիշտներ են՝ կիթառահարներ։ Նրանցից մեկը 1980 թվականին ծնված Արտուշ Մնոյանն է, մյուսը՝ 1981 թվականին ծնված Արամ Շատվորյանը։ Վերջինս ծխահարված բնակարանի սեփականատերն է։

Դիերից մեկը հայտնաբերվել է միջանցքում, մյուսը՝ ննջասենյակում։ Ըստ ԱԻՆ տեղեկատվության՝ հրդեհը բռնկվել է հյուրասենյակում։ Այրվել են մեկ բազմոց և մեկ բազկաթոռ։ Հյուրասենյակի ողջ գույքը ջերմահարվել է։

Հրդեհը ինքնամարվել է։

Ըստ տարածքի բնակիչների՝ անցած գիշեր բնակարանը հոսանքազրկված է եղել, տղամարդիկ մոմ են վառել։ Հավանաբար հրդեհը մոմից է բռնկվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ