Հանրապետությունում մեկնարկել է եռամսյա վարժական հավաքների առաջին փուլը, որը անցկացվելու է օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը։
Հավաքին մասնակցում են պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի ներկայացուցիչներ:
Հնարավոր է, որ նրանք իրականացնեն մարտական հերթապահություն: Հավաքի մասնակցին կհատկացվի նաև ամսական աշխատավարձ՝ կախված զինվորական կոչումից։