ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Լիլիա Շուշանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնից։
Այս մասին որոշումը հրապարակվել է կառավարական e-gov.am կայքում։
Որոշումն ընդունվել է՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով։
