ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կամերային երաժշտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ ս. թ. մայիսի 5-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Երբ դասականը հանդիպում է ջազին» խորագրով համերգը:
Մասնակցում են՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան/և Հայաստանի պետական ջազ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց/:
Ծրագրում՝ Պ. Ի. Չայկովսկի «Շչելկունչիկ», Է. Գրիգ «Պեր Գյունտ»:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։