fbpx
Խորհրդարան

Երբ մարդկանց մեղադրանք է առաջադրվում, ապա քաղհալածյալի կերպար ընդունելը ծիծաղելի է․ Արփի Դավոյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքական հետապնդումն այն է,երբ մարդկանց հետապնդում են զուտ իրենց քաղաքական հայացքների և համոզմունքների պատճառով։ Երբ մարդիկ այլախոհ են, այլակարծիք։

Սակայն, երբ մարդկանց մեղադրանքներ են առաջադրվում, օրինակ՝ օրենքի խախտումներ,հակաօրինական գործունեություն, պաշտոնեական դիրքի չարաշահում, իշխանության զավթում, առանձնակի մեծ չափի կաշառք և այլ հոդվածներով, ապա քաղհալածյալի կերպար ընդունելը ծիծաղելի է։

Հասկանում եմ, որ քաղհալածյալ լինելը ռոմանտիկ է թվում, քանի որ վերջին տասնամյակներում մեր երկրում եղել են գործիչներ, որոնք իշխանությունների կողմից ենթարկվել են հալածանքների իրենց քաղաքական կողմնորոշման պատճառով և լայն հասարակական աջակցություն ունեցել։

Հիմա ոմանք փորձում են մտնել այդ կերպարի կամ դերի մեջ՝ միտում ունենալով խղճահարություն և դրական հույզեր առաջացնել մարդկանց մոտ։

Սակայն հաշվարկներում սխալվել եք, պարոնա’յք, ՀՀ քաղաքացիները լավ հիշողություն ունեն,իսկ դուք ընդամենը մի խումբ պրոֆեսիոնալ խարդախներ եք, որ իշխանություն եք ունեցել։Իսկ խարդախները երբեք քաղաքական հայացքների չեն ունենում՝ ունենում են միայն նեղ, անձնական շահեր»։

https://www.facebook.com/arpid/posts/2609171589143417

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ