Խաղաղության պայմանագիրը կնքելիս պետք է լինի մի իրավիճակ, երբ ռազմագերի չունենանք. Ալեն Սիմոնյան

Հրապարակող՝

Լրագրողների աշխատանքը համակարգվելու է․ ԱԺ նախագահ

Ամենադիտվածներ

Խաղաղության պայմանագիրը չի կարող լինել այն պարագայում, երբ մեր տարածքում գտնվում են ադրբեջանական զինված ուժերը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Կարծում եմ, որ խաղաղության պայմանագիրը կնքելիս մենք պետք է ունենանք մի իրավիճակ, երբ ռազմագերի չունենք: Դա մեր քաղաքական դիրքորոշումն է»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե արդյոք որոշակի պատկերացում կա պայմանագրի տեքստի հետ կապված, Սիմոնյանը նշեց.

«Ընդհանուր պատկերացումն այն է, որը հրապարակվել է՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում և միջազգային այլ դրույթների հիման վրա այն պայմանագրերը, որ աշխարհում գոյություն ունեն, ներառում են: Եթե կլինեն յուրահատկություններ, որոնք կոնկրետ մեր դեպքին են վերաբերում, ձեզ կասեմ, բայց այս պահի դրությամբ մենք հիմնական ստանդարտների ուղղությամբ ենք գնում»:

Ամենաթարմ