Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռուի Կոշտան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
«Ռոնալդուն մյուս ֆուտբոլիստներից տարբերվում է իր ամբիցիաներով: Ես երբեք ավելի քաղցած չեմպիոնի չեմ տեսել, քան նա է: Նա ամեն խաղն այնպես է անցկացնում , կարծես դա վերջինն է իր կարիերայում:
Ռոնալդուի հետ խաղացել է Եվրոպայի 2004 թվականի առաջնութունում:
Այն ժամանակ նա երեխա էր, իսկ մենք՝ փորձառու խաղացողներ: Մենք գիտեինք, որ Կրիշտիանուն կդառնա «Ոսկե Գնդակի» դափնեկիր»,- Կոշտայի խոսքերն է փոխանցում Tuttosport-ը: