fbpx
Սպորտ

Ռեալի նախկին խաղացողը կմիանա Ռոնալդուին Ալ-Նասրում

«Մանչեսթեր Յունայթեդի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիան «Ալ-Նասր», որի կազմում հանդես է գալիս նրա նախկին թիմակից, պորտուգալացի հայտնի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի հանրային ներդրումների հիմնադրամը պատրաստ է զգալի գումար առաջարկել այս ամառ Կազեմիրոյի տեղափոխությունն ապահովելու համար «Մանչեսթեր Յունայթեդից»: Հաղորդվում է, որ բրազիլացին սպասում է «Մանչեսթեր Յունայթեդի» որոշմանը: Կազեմիրոն դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, սակայն նրան դուր է գալիս կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու գաղափարը։

32-ամյա Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2022 թվականի օգոստոսին Մադրիդի «Ռեալից» 70,6 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում բրազիլացի կիսապաշտպանը մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն անգլիական թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է պոտենցիալ գնորդներ փնտրել Կազեմիրոյի համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ