ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ, «Կլիմայի փոփոխության վերաբերյալ» գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծիծաղելի դրության մեջ է ընկել:
Իրեն ուղղված հարցին ամբիոնից պատասխանել կամեցող Էրդողանը փորձել է մոդերատորին անգլերեն բացատրել, որ ուզում է ամբիոնից ելույթ ունենալ։
Մոդերատորը մոտեցել է Էրդողանին, որպեսզի հասկանա, թե ինչ է ուզում իրեն ասել Թուրքիայի նախագահը։ Էրդողանը կես անգլերեն, կես թուրքերեն ասել է. «Excuse me kürsü, I speech kürsü» Նշենք, որ «Kürsü»-ն թուրքերեն բառ է և թարգմանվում է «ամբիոն»։
Մոդերատորը սկզբում չի հասկացել Թուրքիայի նախագահի անգլերենը և միայն հետո է գլխի ընկել, որ Էրդողանը կամենում է ամբիոնից ելույթ ունենալ։
https://www.youtube.com/watch?v=vm9qA_7Zans
Գրում է Ermenihaber-ը։