Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Գազայի հատվածին մի քանի անգամ հարվածելուն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
Նա կարծիք է հայտնել, որ Իսրայելը իսլամի թշնամին է ու այդ երկիրը չի փոխվի։ Այս մասին հայտնում է Ahval-ը։
Էրդողանն ասել է, որ աշխարհը պետք է հետևի իսլամի նկատմամբ Իսրայելի թշնամական վերաբերմունքին և տա գնահատական։
Նշենք, որ Իսրայելը Գազային հարվածելը պատճառաբանել էր այն բանով, որ պաղեստինցի զինվորականները այդ մասից հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի հարավին։