fbpx
Աշխարհ

Էրդողանը սպառնացել է Սիրիայում նոր ռազմական գործողություններ սկսել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից խոսել է Սիրիայում քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություններ սկսելու մասին։

Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը դժգոհություն է հայտնել, որ Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման գործընթացը ձգձգվում է։ Էրդողանն անուղղակի կերպվով անվտանգության գոտու ստեղծման ձգձգման մեջ մեղադրել է ԱՄՆ-ին։

Անվտանգության գոտու ստեղծման շուրջ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ձեռք էր բերվել համաձայնություն, սակայն կողմերը մի շարք տարաձայնություններ ունեին։ Մասնավորապես դրանք առնչվում էին անվտանգության սահմանների և մի շարք այլ պայմանների հետ։

«Մենք չկարողացանք Եփրատի արևելքում հասնել ցանկալի արդյունքի։ Թուրքիան այս հարցում անգամ մեկ օր կորցնելու ժամանակ չունի։ Սեփական ճանապարհը շարունակելուց բացի այլ ելք չունենք։ Անկասկած մեր գործը հեշտ չի լինելու։ Մենք կարող ենք հանկարծ մի գիշեր գալ»։

Հիշեցնենք, որ «Մի գիշեր հանկարծ կարող ենք գալ» արտահայտությունը կիրառվել էր նաև 1974թ., երբ Թուրքիան օկոպացրեց Կիպրոս կղզու մի մասը։

Թուրքիան արդեն մի քանի անգամ Սիրիայի քրդական ուժերի դեմ ցամաքային գործողություններ է իրականացնել, որոնցից մեկը «Ձիթենու ճյուղ» օպերացիան էր։

Գրում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ