fbpx
Աշխարհ

Էրդողանի նախկին թիմակիցները նոր կուսակցություն են հիմնում

Վերջին մի քանի ամիսներին Թուրքիայում լուրեր են շրջանառվում նոր քաղաքական կուսակցություն հիմնվելու մասին: Դրանք ապացուցվեցին, երբ փետրվարի սկզբին ստեղծվեց yenibirbarti.org («Մի նոր կուսակցություն») կայքը, որում, իրենց աջ կենտրոնամետ անվանելով, նշում են, որ շարունակվում ենկուսակցություն հիմնելու աշխատանքները, և սպասվում է, որ կուսակցությունն իր մասին կհայտարարի մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից հետո. հաղորդում է gazeteduvar.com.tr-ը:

Կայքում կարելի է գտնել նոր կուսակցության քաղաքականությունը, ծրագրերը, խոստումները, առկա է «Ով ենք մենք» բաժինը, որում մասնավորապես նշված է. «Որպեսզի մեր կադրերի և կուսակցության  անունները ստվեր չգցեն կուսակցության քաղաքականության և խոստումների վրա, նպատակահարմար ենք գտնում չհրապարակել դրանք»: Սա առիթ հանդիսացավ մամուլում ավելի թեժ քննարկումների, և շրջանառվեց այն լուրը, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և նախկին ԱԳ նախարար Ալի Բաբաջանը կանգնած են նոր հիմնվող կուսակցության հետևում:

Օրեր առաջ Դավութօղլուն լրագրողների` նոր կուսակցություն հիմնելու մասին հարցին խուսափողական պատասխան էր տվել, ինչն ավելի  էր սրել կասկածները:

Գյուլը Էրդողանի հետ համարվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից, իսկ Դավութօղլուն և Բաբաջանը երկար տարիներ աշխատել են Էրդողանի կառավարությունում:

Աղբյուրը՝ http://www.yerkir.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ