fbpx
Աշխարհ

Խաղաղ օվկիանոսում ձևավորվել է այս տարվա առաջին թայֆունը

Խաղաղ օվկիանոսում ձևավորվել է 2019 թվականի առաջին թայֆունը, այն հարվածել է Գուամ կղզուն և սկսել թուլանալ, հայտնում է Պրիմհիդրոմետը։

«Անցած շաբաթվա կեսին Միկրոնեզիայի դաշնային նահանգների կղզիներից ոչ հեռու ձևավորվեց «Վուտիպ» մերձարևադարձային ցիկլոնը։ Շուտով այն ստացավ փոթորկի կարգավիճակ։ «Վուտիպ» փոթորիկը շատ արագ սկսեց սաստկանալ, քամու արագությունն օրվա ընթացքում ավելացավ՝ 30 մ/վ-ից հասնելով 45-ի։ Արդեն փետրվարի 21-ին այն հասավ թայֆունի մակարդակի՝ դառնալով 2019-ի առաջին թայֆունը», – ասվում է հաղորդագրությունում։

Հանգստյան օրերին «Վուտիպը» հասավ Գուամ կղզիներ՝ փոթորկի մատնելով դրանք։ Թայֆունը հազիվ հարվածեց կղզուն, որոշ շրջաններում նկատվել են հեղեղումներ, պոկվել են էլեկտրալարերը, տեղեկացնում են օդերևութաբանները։

Փետրվարի 25-ին քամու արագությունը փոթորկի ներսում հասավ 54 մ/վ-ի՝ տեղ-տեղ հասնելով 77 մ/վ-ի։ Ըստ կանխատեսումների՝ երեքշաբթի քամին կթուլանա մինչև 45 մ/վ, պոռթկումները չեն գերազանցի 70 մ/վ-ն։

«Չնայած որոշակի թուլացմանը՝ թայֆունը նախկինի պես ուժեղ է և, բարեբախտաբար, առաջիկա օրերին նրա ճանապարհին ցամաք չի լինի։ Այնպես որ, առանձնակի վտանգ այն չի ներկայացնում, համենայնդեպս՝ մինչև այս շաբաթվա վերջ»,- նշում են պրիմորյան օդերևութաբանները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ