fbpx
Աշխարհ

Էրդողանն ու Զելենսկին 6 պայմանագիր են ստորագրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցի շրջանակներում 2 երկրների միջև 6 պայմանագիր է ստորագրվել:

Թուրքիայի ու Ուկրաինայի նախագահների և 2 երկրների պատվիրակությունների միջև տեղի ունեցած հանդիպում-բանակցությունների արդյունքում կառավարությունների միջև ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը՝

1. Ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների վերաբերյալ հուշագիր

2. Ռազմական ոլորտում ֆինասնական համագործակցության համաձայնագիր

3. Ֆինանսական օգնության իրականացման արձանագրություն

4. Վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման և փոխանակամն պայմանագիր

5. Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչության ու Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր

6. Թուրքիայի նախագահականի արխիվային վարչության ու Ուկրաինայի պետական արխիվային ծառայության միջև համագործակցության արձանագրություն:

Նշենք, որ Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով փետրվարի 3-ին Կիև մեկնած Էրդողանը մի շարք հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի ղեկավարության հետ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ