fbpx
Աշխարհ

Էրդողանը մտադիր է հունվարի 23-ին հանդիպել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հունվարի 23-ին մտադիր է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը:

«Մեծ հավանականություն կա, որ կհանդիպեմ Պուտինի հետ հունվարի 23-ին»,- ասել է Էրդողանը:

Նախագահը նաև հավելել է, որ «օրակարգում կա եռակողմ հանդիպում Ռոհանիի (Իրանի նախագահ) և Պուտինի հետ»:

Ավելի վաղ` հունվարի 10-ին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել առաջիկա շաբաթներին: Նախարարը նաև ընդգծել էր, որ շուտով նախատեսվում է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև հանդիպումը:

Իր հերթին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է Էրդողանի այցին, սակայն կոնկրետ ամսաթիվ չէր նշել:

Գրում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ