Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ հանդիպումից վերադառնալուց հետո տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին թե ինչպես է գնահատում այն տեսակետը, որ առանց ռուսական C 400-ներից հրաժարվելու չի կարող գնել ամերիկյան Պատրիոտ զինատեսակը, պատասխանել է. «Ռուսաստանի հետ արդեն կնքել ենք C 400-ների վերաբերյալ համաձայնագիրը, այս իսկ պատճառով խոսք անգամ չի կարող գնալ ետ քայլ կատարելու մասին: Այդ գործն արված է: Ինչ վերաբերում է Պատրիոտներին, ապա մենք պատրաստ ենք գնելու այն: Միայն պետք է հասկանալ, արդյոք այդ գնումը ծառայում է երկրի շահերին: Մենք պատրաստվում ենք հուլիսին C 400-ներ ստանալուն», – նշված է milliyet.com.tr կայքում:
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը Коммерсантъ-ի զրույցում ասել էր, որ Ռուսաստանը Թուրքիային С-400 զենիթահրթիռային համակարգեր կմատակարարի աշնանը:

