Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գրասենյակը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Սերբիայի և Կոսովոյի իր գործընկերներ Ալեքսանդր Վուչիչի և Հաշիմ Թաչիի հետ:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Թուրքիայի, Սերբիայի և Կոսովոյի միջև երկկողմանի հարաբերությունները ամրապնդելու ուղղված քայլերը:
Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից:`
