Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում իր համախոհին հաղթած հիմնական ընդդիմադիր կուսակցության թեկնածու Էքրամ Իմամօղլուին: Էրդողանը հավելել է, որ հուսով է՝ նման արդյունքները կգոհացնեն բոլորին և կլինեն քաղաքի օգտին:
«Այսօր կրկին արտահայտվել է ժողովրդի կամքը: Ես շնորհավորում եմ Էքրամ Իմամօղլուին»,- ասել է Թուրքիայի առաջնորդը: Նա նշել է, որ սա դեռևս քվեարկության ոչ պաշտոնական արդյունքներն են:
Ինչպես ավելի վաղ էինք հաղորդել՝ Էրդողանի կուսակցությունը պարտվել է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում: