Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) տնտեսական գծով փոխնախագահ, մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը խոսել է Թուրքիայի՝ նախագահական համակարգի անցնելուց հետո անցած 3 տարիների տնտեսական ցուցանիշների մասին:
Փալյանը հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ նախագահական համակարգին անցնելուց հետո երկրի տնտեսությունը թռիչք է արձանագրելու, ապա ներկայացրել մի շարք ցուցանիշներ:
Ըստ այդմ՝
Թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 4.55-ից հասնելով 8.70լիրա/1դոլար ցուցանիշի:
Թուրքիայի տնտեսությունը աշխարհի մեծ տնտեսությունների շարքում 18-ից նահանջել է 20-րդ հորիզոնական:
Ազգային համախառն եկամուտը 860 մլր դոլարից նվազել է 700 մլրդի՝ մեկ շնչի հաշվով 10600 դոլարից նվազելով 8500-ի:
2825 լիրա (326 դոլար) կազմող նվազագույն աշխատավարձը ավելի ցածր է, քան 2865 լիրա կազմող (330 դոլար) կազմող նվազագույն զամբյուղի պարունակությունը:
2018-ին 29 մլն 265 հզ. կազմող աշխատողների թիվը 2021-ի ապրիլին կազմել է 28 մլն 83 հզ.:
Նախագահական համակարգի 3 տարում գործազուրկների թիվը 10.8%-ից հասել է 13.9 մլն-ի՝ հատելով 10 մլն-ը:
Թուրքիայի վիճակագրական ծառայության 2021-ի հունիսի տվյալներով սպառողի համար գնաճը եղել է 17.5%, իսկ արտադրողի համար՝ 42.8%: Ընդհանուր ինֆլացիայի տոկոսը 30-ից բարձր է եղել:
3 տարում էլեկտրաէներգիան թանկացել է 97, գազը՝ 93 տոկոսով:
Փայլանն այս ամենը կապել է Էրդողանի «մեկ մարդու ռեժիմի» հետ՝ հիշեցնելով տնտեսության վերաբերյալ Էրդողանի հայտնի արտահայտությունը՝ «Տնտեսության պատասխանատուն անձամբ ես եմ»:
Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։