ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․
«Սա ժողովրդին հայտնի, Երևանի սրտում գտնվող «Սպարտակ» մարզադաշտն է:
Երեկ ԿԳՄՍ նախարարության աչալրջության արդյունքում կասեցվել են տրիբունաների երկաթբետոնե կոնստրուկցիայի ապօրինի, առանց քանդման աշխատանքներ իրականացնելու համապատասխան թույլտվության արվող քանդման աշխատանքները, որոնք նախաձեռնել էր մարզադաշտը տնօրինող «Հայաստան մարզական միություն» ՀԿ-ի նախագահ Սոկրատ Պետրոսյանը:
Շինտեխնիկան անմիջապես հեռացվել է տարածքից: Տվյալ կառույցի հետագա ճակատագիրը կքննարկվի շահագրգիռ կողմերի հետ»:
https://www.facebook.com/photo.php?fbid=2534894733406978&set=a.2032570753639381&type=3

