ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր Facebook-յան էջում գրել է․
«Երեկ կեսգիշերին մոտ Ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։
Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։
Կորուստներ չկան»։
Ավելի վաղ խոսնակը կրկին Facebook-յան գրառմամբ հայտնել էր, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 22:00-22:30-ի սահմաններում, Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ։
https://www.facebook.com/arcrun/posts/2674625759239682?__cft__[0]=AZVQNklmLHZy9iIHjbTd2Q5yNLCg-XG2Da6UPU_jtDIWgXFMJCiydnYReB-cwvvLlYcWEoQcZHAl8_FxBx-I98AADMhFuOgXtewlI8EMTT7OY03RzWBy9l7Ojx5HEwJInQE&__tn__=%2CO%2CP-R
https://www.facebook.com/arcrun/posts/2673878655981059?__cft__[0]=AZWt90cUnGDIZ-1T2LOFP5e7imDQGRIFbbAbldoCeBo31tQsWynjwUex8YqvioXsLmSipstIoF1U7HWlRJsjF-fDkrnAOstLGofZNK6f_2qeOkfiHcNUzR9oxhIO76Yaouk&__tn__=%2CO%2CP-R