Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները շարունակում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ի Facebook-ի էջից։
Նշվում է, սակայն, որ երեկվա որոնումները Հադրութի շրջանում՝ արդյունք չեն տվել:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1529 է: