Վարանդայի շրջանից ևս մեկ աճյուն է հայտնաբերվել-Azat TV
Հասարակություն
16:35 16/09/2021

Վարանդայի շրջանից ևս մեկ աճյուն է հայտնաբերվել

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն հայտնում է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի շրջանում։

Նշվում է, որ հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1668 աճյուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ