fbpx
Մշակույթ

«Երեքից հետո արդեն ուշ է»․ Մասարու Իբուկայի գրքի շնորհանդեսը

«Այն ինչ երեխայի մեջ ամրապնդվում է վաղ հասակում, անհնար է փոխել չափահաս տարիքում», – այսպիսի ճապոնական ասածվացքով է սկսվում Մասարու Իբուկայի «Երեքից հետո արդեն ուշ է» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 14-ին «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում։

Մասարու Իբուկան «Սոնի» ընկերության համահիմնադիրներից մեկն է, ով բացի իր ինժեներական նորարարություններից, գրել է մի շարք գրքեր, ինչպես նաև այս մեկը։

Հեղինակի կարծիքով՝ այն, ինչ մեծերը յուրացնում են մեծ դժվարությամբ, երեխաները սովորում են առանց մեծ ջանքերի։ Հենց այս գաղափարախոսության հիման վրա է Իբուկան գրել «Երեքից հետո արդեն ուշ է» գիրքը։ Նա անդրադառնում է այն հսկայական ազդեցությանը, որ միջավայրն ունենում է նորածինների վրա, և առաջարկում է ուսուցման պարզ ու հասկանալի մեթոդներ, որոնք նպաստում են երեխայի վաղ զարգացմանը։

Գիրքը լույս է տեսել «Էդիթ Պրինտ» հրատարակչության և «Մայ Բեյբի Թոյս» ընկերության կողմից։ Վերջինիս հիմնադիր Լուսինե Հայրապետյանը գրքի մասին ասաց․

— Գիրքն այդքան էլ մեծ չէ, բայց դրանում կարող եք գտնել երեխաների ինտելեկետուալ ունակություննների զարգացման, դաստիարակության վերաբերյալ գրեթե ամեն ինչ։ Հեղինակը առաջարկում է առաջին հերթին դաստիարակել ինքներս մեզ։

Շարունակությունը կարող եք կարդալ news.1dr.am բլոգում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ