fbpx
Մարզեր

Երևան-Արմավիր ճանապարհին երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի մեկ գոտով

Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ19+400-կմ20+500 հատվածում (Էջմիածին համայնք) մայիսի 12-ից մինչև մայիսի 19-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։

Պատճառվող անհարմարության համար Նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ