Արցախ

Երևանի բնակիչը Շահումյանի շրջանում թմրանյութ պահելու կասկածանքով զննության է ենթարկվել

ԱՀ ոստիկանության ծառայողները մարտի 9-ին ժամը 12:20-ի սահմաններում Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքի վարչական տարածքում գտնվող «Վանքի գյուղ» կոչվող տեղամասում թմրանյութ ապօրինի պահելու և գործածելու կասկածանքով զննության են ենթարկել ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված Գ. Ս.-ի կողմից ժամանակավոր օգտագործվող շինությունը, որտեղ ծաղկամանի մեջ հայտնաբերել և վերցրել են կանեփ տեսակի բույսի նմանվող թվով 8 սածիլներ, իսկ վերջինիս պատկանող սպորտային պայուսակի գրպանում թղթի մեջ փաթեթավորված սպիտակ գույնի 0.57 գրամ զանգվածով անհայտ ծագման փոշի:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը։

Այս մասին տեղեկացնում են Արցախի ոտիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ