Երևան քաղաքն իր բյուջեից 50 միլիոն դրամ կհատկացնի աղետի գոտի համրվող Ալավերդի համայնքին:
Հարցը Երևանի ավագանու՝ հունիսի 25-ի նիստում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը:
Գումարը հատկացվեց Երևան քաղաքի՝ 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից:
Նախագիծն ընդունվեց 56 կողմ ձայնով: