fbpx
Հասարակություն

Երևանի Կենդանաբանական այգին այսուհետ ունենալու է կառավարման խորհուրդ

Ինչպես հայտնում է shantnews.am-ը այսօր առավոտից «Ի պաշտպանություն Կենդանաբանական այգու» նախաձեռնության ակտիվիստները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք կենդանասերներ են, Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներ: Նրանք հանդիպում են պահաջել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Ցուցարարների հետ հանդիպել է Երևանի քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը:

Կենդանասերների հարցերով համակարգող Արմեն Ուշատյանը նշել է, որ իրենց հստակ ժամկետներ էին մատնանշվել, իրենց պետք է հունվարին կանչեին, և մշակված առաջարկություններն ուսումնասիրվեին.

«Արդեն փետրվարի 1-ն է, մեզ ոչ միայն չեն կանչել, այլև մենք մասնակցություն չունենք այդ գործընթացներին: Պարոն Վիրաբյանը կոչ արեց 2 կողմերին պասիվություն դրսևորել: Քաղաքապետի տեղակալը հորդորեց կողմերին ձեռնպահ մնալ, սակայն այս պահին մենք ունենք ցույցերին մասնակցող այգու աշխատակիցների աշխատանքից ազատում: Մենք խնդրում ենք 2011 թ-ից սկսած Կենդանաբանական այգում ստուգումներ կատարել»:

Գոշ Սարգսյանը լսել է կենդանասերների պահանջները և ասել, որ քաղաքապետի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկված են մի շարք կազմակերպություններ, իրավաբանական, ֆիզիկական անձինք.

«Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրում է նաև այն մարդկանց դիմումները, որոնք չեն եղել աշխատանքային խմբում, քանի որ ծավալը հսկայական է, դա լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Այս պահին Երևանի քաղաքապետարանի խումբն աշխատում է: Ես տեղյակ եմ այս պահին դատարանում գտնվող բոլոր գործերին. չի մնալու որևէ հարց, որի պատասխանը հստակ չլինի: Մենք չենք պաշտպանում որևէ մեկի շահը, մենք պաշտպանում ենք Երևանի Կենդանաբանական այգու շահերը: Հարյուրավոր նամակներ կան, որոնց ուսումնասիրելու համար ժամանակ է պետք է: Ստեղծվել է աուդիտ, 2 օր առաջ ուսումնասիրություններ է կատարել, այս պահին մենք սպասում ենք եզրակացությանը, որը կընդգրկի 2016-2018 թ-ը: Մենք Ձեզանից պակաս չենք ուզում, որ խնդիրն ունենա իր լուծումը: Եզրակացությունը լինելուն պես այն հրապարակվելու է: Երևանի Կենդանաբանական այգու կանոնադրության մեջ կատարվելու են փոփոխություններ, այսուհետ Երևանի Կենդանաբանական այգին կունենա կառավարման խորհուրդ, որը բաղկացած կլինի 11 անդամից, 2 -ը կլինեն Կենդանաբանական այգու աշխատակիցներ, 9-ը՝ այլ անձինք»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ