fbpx
Էկո

Երևանի կենդանաբանական այգում կենդանիներ են անկել. Econews.am

Երևանի կենդանաբանական այգում պահվող ուղտերից մեկն անկել է, տեղեկացնում է Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքը։ Կենդանու անկման հստակ պատճառները դեռևս անհայտ են:

Կայքը նշում է, որ երկսապատավոր երկու ուղտերը (Camelus bactrianus) Երևանի կենդանաբանական այգու հնաբնակներից են: Ներկայումս տեսակը IUCN չափանիշների համապատասխան գտնվում է Կրիտիկական վիճակում (CR) և հանդիպում է միայն Ասիայի երկու երկրներում՝ Չինաստանում և Մոնղոլիայում: Շատ քիչ քանակությամբ ապրում են նաև Ռուսաստանում: Վայրի վիճակում հազվադեպ է հանդիպում և պաշտպանության տակ է առնված։

Վերջին երկու ամսվա ընթացքում Երևանի կենդանաբանական այգում ևս մի քանի տեսակ կենդանիներ են անկել՝ խոճկորներ, փասիան, մողես: Այս մասին ԵԿԱ պաշտոնական կայքէջում որևէ տեղեկատվություն առկա չէ։

Աղբյուրը՝ Econews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ