Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության մասին:
Հայկ Մարությանը հայտնեց, որ քաղաքապետարանի կողմից ձեռնարկվում են կորոնավիրուսի կանխարգելման բոլոր միջոցառումները, նրա խոսքով իրենց ենթակայության տակ գտնվող 60 անձանց ուղարկել են տուն, թվային եղանակող աշխատանքի, իսկ քաղաքացիների հետ պայմանավորվածությունները և քաղաքացինների ընդունելությունը չեղյալ է համարվել:
«Կոչ եմ անում երևանցիներին պահել հիգիենայի կանոները և զերծ մնալ արտասահման գնալուց, եթե կան ծնունդներ, հարսանիքներ և մասշտաբային այլ արարողություններ` խնդրում եմ դրանք հետաձգել կամ անել տնային պայմաններում»:
Քաղաքապետը հորդորում է երևանցիներին ցուցաբերել բարձր սոցիալական գիտակցություն և պատասխանատվություն:
Որպես ամփոփում Հայկ Մարությանը հայտնեց, որ քաղաքապետարանը աշխատելու է 24/7 ռեժիմով, շարունակելու է իր աշխատանքը և լինելու է քաղաքացիների կողքին: