Այսօր՝ առավոտյան 09։30-ի սահմաններում, Երեւանում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայող։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը և ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։։
Զինծառայողը տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց։ Նա վիրավորում է ստացել կրծքավանդակի ձախ հատվածում։
Ըստ մամուլի տեղեկությունների՝ զինծառայողի գրպանում հայտնաբերվել է երկտող։
Հարությունյանը փոխանցեց, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները. «Քննություն է տարվում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»: