Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Հայաստանի ու Ադրբեջանին կոչ է արել հավատարիմ մնալ կրակի դադարեցման պարտավորություններին և հասնել իրավիճակի դեէսկալացիայի։
Նրա խոսքով՝ սահմանային լարվածությունը ցույց է տալիս, որ առանցքային խնդիրների համապարփակ լուծումը միայն թույլ կտա կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և թույլ տալ երկու երկրների բնակիչներին միասին խաղաղ ապրել։
Այս ամենի համատեքստում Փրայսն ԱՄՆ-ի անունից կոչ է արել անհապաղ վերադառնալ բովանդակային քննարկումների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որ Հայաստանը և Ադրբեջանը կարողանան հասնել երկարաժամկետ քաղաքական կարգավորման։