fbpx
Աշխարհ

Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. Մեթյու Միլլեր

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ է վարում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ` փոխզիջման հասնելուն նպաստելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին: Շարունակում ենք հավատալ, որ խաղաղության պայմանագիրը հասանելիության տիրույթում է»,- ասել է նա` նշելով, որ պետքարտուղար Բլինքենը նախկինի պես բանակցում է թե Հայաստանի, թե Ադրբեջանի ղեկավարների հետ` օգնելու համար գալ փոխզիջումների` խաղաղության հասնելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ