fbpx
Հասարակություն

Երևանում առատ ձյուն է տեղում

Օդերևութաբանների կանխատեսումներումով՝ հանրապետության շրջանների զգալի մասում տեղացող ձյունը կշարունակվի այսօր օրվա ընթացքում: Այս գիշեր տեղումները կպահպանվեն Սյունիքում և Արցախում: Լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն, հովտային գոտիներում` անձրև:

Փետրվարի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը և 3-ի գիշերը ջերմաստիճանը կիջնի 4-5 աստիճանով, 5-6-ին նույնքան կբարձրանա: ժամը 09:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են:

Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, սակայն ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ