Դեկտեմբերի 7-ին, ժամը 22:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն. Տիգրանյան փողոցում՝ «ՆԻԿՕ» կահույքի սրահի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla», «Ford Focus», ճամփեզրին կայանած «BMW» և «Mercedes 190» մակնիշների ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել):
Տուժածներ Ռուդիկ Ն.-ն (ծնված 2004 թ.), Արման Հ.-ն (ծնված 1999 թ.), Հարություն Հ.-ն (ծնված 1995 թ.) և Լևոն Ս.-ն հոսպիտալացվել են «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։