fbpx
Երևան

Երևանում մթերային խանութներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Մայիսի 17-ին` ժամը 19:08-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բանավան թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում խանութի տանիք է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մթերային խանութի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:28-ին, մարվել՝ 19:39-ին: Այրվել են խանութի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 3 քմ):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ