fbpx
Հասարակություն

Արտակ Բեգլարյանը Երևանում փակ հանդիպում կանցկացնի

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել -ում, որում ասվում է.

«ՀՀ քաղհասարակության սիրելի՛ ներկայացուցիչներ,

Հոկտեմբերի 19-ին (երկուշաբթի), ժամը 16:00-ին Երևանում կկայանա իմ և Arman Tatoyanի համատեղ փակ հանդիպումը ՀՀ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների հետ, ովքեր ցանկանում են Արցախին որևէ կերպ օգնել, հատկապես՝ իրենց միջազգային գործընկերների ու փորձառության միջոցով:

Հանդիպման ընթացքում ներկայացնելու ենք սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի բնակչության դեմ իրականացված ոճրագործությունները և մեր հնարավոր անելիքները դրանք պատշաճորեն փաստագրելու և միջազգայնացնելու, ինչպես նաև միջազգային տարաբնույթ աջակցության հասնելու ուղղությամբ։

Հանդիպումը տեղի կունենա Երևանի Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում։ Տեղերը սահմանափակ են, գրանցվելու համար զանգահարեք՝ 095 939226, մեկ կազմակերպությունից ցանկալի է մեկ հոգի լինի:
Հանդիպումը լուսաբանման ենթակա չէ:
Հ․Գ․ Խնդրում ենք հանդիպմանը գալ դիմակներով»։

https://www.facebook.com/artak.beglaryan/posts/3640370449334499

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ