fbpx
Հասարակություն

Երևանում թիվ 4 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է 3 մեքենայի

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 10:00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ սգո սրահներից մեկի դիմաց, բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 4 երթուղին սպասարկող «ՄԱՆ» ավտոբուսը, «Օպելմ Զաֆիրա»-ն, «Օպել Քորսա»-ն, «Միցուբիշի» բեռնատարն ու բեռնատար մանիպուլյատորը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել իրավապահները

Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ