fbpx
Աշխարհ

Թուրքիան 3-րդ երկրների միջոցով Ռուսաստան է վերաարտահանել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ

Բրիտանական «Financial Times» թերթի տեղեկացմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Բրայան Նելսոնը կմեկնի Թուրքիա՝ Ռուսաստանին աջակցող ֆինանսական գործունեությունը կանխելու նպատակով այս շաբաթ:

Նշվում է, որ Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում 3-րդ երկրների միջոցով Ռուսաստան է վերաարտահանել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ։ Մասնավորապես Թուրքիան այս տարվա 9 ամիսներին արտահանել է 158 մլն դոլարի 45 տեսակի ապրանք, այդ թվում և միկրոչիպերը, որոնք նշվել են որպես բարձր առաջնահերթություն ու արտահանվել են Ռուսաստան և նախկին խորհրդային 5 երկրներ, որոնք միջնորդ են եղել Մոսկվայի համար։

Նշվում է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն երկար ժամանակ փորձում էին սահմանափակել Ռուսաստանի հնարավորությունները 3-րդ երկրների միջոցով երկակի նշանակության պարագաներ ներմուծելու համար։ Ըստ այդմ՝ Ղազախստանի, Սերբիայի և Թուրքիայի նման երկրների ընկերությունները, պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները Ռուսաստան վերաարտահանելով, մեղադրվում են երկրի ռազմական մեքենային աջակցելու մեջ։

Հաղորդվում է, որ ԵՄ-ի առաջիկա ֆինանսական փաթեթը նպատակ ունի խոչընդոտել պատժամիջոցներից խուսափելու Ռուսաստանի կարողությունները։

Իսկ ըստ «Bloomberg» պարբերականի՝ Ռուսաստանի բարձր առաջնահերթության ապրանքների գնումների 80 տոկոսը գալիս է Չինաստանից և Հոնգ Կոնգից։ Ղազախստանից, Սերբիայից, Թուրքիայից, Հայաստանից, Ադրբեջանից և Ուզբեկստանից արված արտահանումները 2023-ի երկրորդ կեսին նվազել են, սակայն մեծ մասամբ գերազանցում են նախապատերազմյան մակարդակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ