fbpx
Մշակույթ

Երևանում կկայանա առաջին LADART միջոցառումը

Ապրիլի 19-ին և 20-ին կանցկացվի երկու իտալացու և հայկական ծագում ունեցող արտիստի կողմից կազմակերպված առաջին ամենամյա “LADART” բարեգործական միջոցառումը, որը նպատակ ունի միջոցառումից ստացված ողջ հասույթը տրամադրել «Ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամներ» և «Բնօրրան» հասարակական կազմակերպություններին:

Միջոցառումն անց է կացվելու Աբովյան 1 հասցեով և՛ ապրիլի 19-ին, և՛ 20-ին այն կմեկնարկի ժամը 18:00-ին և կավարտվի ժամը 21:00-ին: Երկու օրն էլ միջոցառմանը հրավիրված է լինելու 70 հյուր:

Նշենք, որ “LADART”-ը նորաձևության ցուցադրություն է, որի մասնակից 15 մոդելները կրելու են բարձրաճաշակ և տարբերվող հագուստ: Կազմակերպիչների խոսքերով այս ցուցադրությունն արվեստի և նորաձևության խառնուրդ է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ