Այսօր՝ հոկտեմբերի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման գալա համերգը։Այս մասին տեղականում ենք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պաշտոնական կայքից։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա հայտնի դաշնակահար Ֆրեդդի Քեմփֆինի հետ: Վերջինս բազմաթիվ մենահամերգներ է ունեցել Մոսկվայի, Բեռլինի, Միլանի, Լոնդոնի, Սիդնեյի, Տոկիոյի հայտնի համերգասրաներում,1992 թվականին հաղթել է BBC-ի «Տարվա երիտասարդ երաժիշտ» մրցույթում։
Նվագախումբը կղեկավարի Գերմանիայի առաջատար դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխը, որը աշխատել է աշխարհի լավագույն նվագախմբերի հետ։
Հիշեցնենք, որ Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 14-ին։ Փառատոնի շրջանակներում հանդես են եկել աշխարհի տարբեր երկրներից 16 հանրահայտ երաժիշտներ։