Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքները կմաքրվեն

Ամենադիտվածներ

Դարձրեք «Եռաբլուր» այցելությունը պետական արարողակարգի բաղկացուցիչ մաս. Սուրեն Սարգսյան

Ավագանին հաստատել է Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքների մաքրման բնապահպանական 2022 թվականի ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսական համամասնությունները:

Ծրագրով նախատեսվում է քաղաքն աղտոտող արտադրական ձեռնարկությունների կողմից օրենքով սահմանված կարգով վճարվող բնապահպանական հարկերից մասհանում կատարել համայնքին՝ լուծելու շրջակա միջավայրի աղտոտվածության, ջրային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանության խնդիրները:

«Խորհրդային տարիներից ի վեր Հրազդան գետում ու Երևանյան լճում նման ծավալով մաքրման աշխատանքներ երբևէ չեն իրականացվել: Նախատեսվում են նաև ափամերձ տարածքներում որոշակի բարեկարգման աշխատանքներ: Մենք սկսել ենք փոքր քայլերով, իսկ հետագայում կան ավելի նպատակներ»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:


«Ունենք շուրջ 15 հա վնասակար բույսերով ծածկված տարածք: Այդ բույսերն աճում են գոյացած թափոնների վրա և մեկ բույսը տարեկան գոլորշիացնում է մոտ 300 լիտր ջուր, ինչի հետևանքով ջրի ծավալը էապես նվազում է»,- ասել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը` նշելով, որ 2022թ. համար մասհանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ: Դրանով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում և շուրջ 12540 տոննա թափոնների հավաքագրում ու տեղափոխում:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();