Հոլիվուդյան դերասան Էրիկ Ռոբերթսը, որը հայտնի դերասանուհի Ջուլյա Ռոբերսթի եղբայրն է, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն է հայտնել: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Շատ եմ սիրում մարտարվեստները, մարզիկներին, և հենց այդ նպատակով էլ ժամանել եմ Ռուսաստան` մենամարտերի հիանալի երեկոյի մասնակիցը լինելու համար: Շատ եմ ցանկանում երկրորդ քաղաքացիություն ստանալ և դա կլինի Ռուսաստանի քաղաքացիություն»,- ասել է դերասանը, որը Սոչիում կայացած մարտական սամբոյի միջազգային մրցաշարի հյուրերի թվում է եղել:
Էրիկ Ռոբերթսն առիթը բաց չի թողնում լինել Ռուսաստանում և բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ իրեն այս պետությունը դուր է գալիս:
«Ռուսաստանը ռոմանտիկ երկիր է, այն ինձ հիշեցնում է Ամերիկան: Յուրաքանչյուր երկիր ունի իր հիասքանչ կյանքը»,- ասել է դերասանը; Տեղեկացնենք, որ Ռոբերթսը նկարահանվել է շուրջ 400 ֆիլմում: