fbpx
Սպորտ

Էրիկ Վարդանյանը ոչ կոռեկտ արարք է թույլ տվել Արարատի դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Փյունիկը» հյուրընկալել է «Արարատին» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ փուլում։

Վարդանյանը միջնամատ է ցույց տվել «Արարատի» երկրպագուների ուղղությամբ հանդերձարան հեռանալիս, որից հետո երկրպագուները միջև հրմշտոց է սկսվել։ Բախումները կանխվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:

Նշենք՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը առողջական խնդիրների պատճառով բացակայում էր. գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Սուրեն Չախալյանը:

Այս հաղթանակից հետո «Արարատն» իր միավորների թիվը հասցրեց 25-ի ու գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը՝ «Շիրակի» հետ ունենալով հավասար միավորներ: «Փյունիկը» 13 միավորով 7-րդն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ