Էրիկսենը կարող է հեռանալ Տոտենհեմից մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը

Ամենադիտվածներ

10936_b

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մինչև Եվրոպայում տրանսֆերային պատուհանի փակվելը կարող է հեռանալ ակումբից։

Լոնդոնցիները չեն ցանկանում բաժանվել 27-ամյա դանիացուց, սակայն խնդիրը նրանում է, որ Էրիկսենի պայմանագրի ժամկետը մյուս տարի լրանում է, ու նա կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով անվճար։ Ինքը՝ Էրիկսենը մտադիր է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», «Բարսելոնա» կամ էլ «Յուվենտուս»։

Daily Mail-ի փոխանցմամբ՝ «Տոտենհեմը» կդիտարկի տրանսֆերային առաջարկներ, որոնք կկազմեն 50 միլիոն ֆունտ և ավել։

Հաղորդվում է, որ բացի վերը նշված երեք թիմերից՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Աթլետիկոն»։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ