Իրավական

Երիտասարդը բազե է որսացել ու բերման ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օգոստոսի 8-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Երևան-Գյումրի ճանապարհի՝ Հոռոմ գյուղի խաչմերուկից բերման են ենթարկել 26-ամյա երիտասարդի՝ իր վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայով, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է «Գամո» օդաճնշիչ հրացան, իսկ բեռնախցիկում՝ վիրավոր բազե:

Ըստ աղբյուրի՝ տղամարդը հայտնել է, որ ժամը 16.30-ի սահմաններում թռչունը որսացել է Հոռոմ գյուղի դաշտերում:

Հրացանը վերցվել է, իսկ թռչունը տեղափոխվել՝ անվտանգ վայր։

Նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ