Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ՉԼ-ի 1/4-րդ եզրափակչում «Բայերի» դեմ սպասվող խաղի մասին։
««Բայերում» հանդես են գալիս շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ:
Մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի մրցակիցը չկարողանա հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորություն ստեղծել:
«Ինտերը» մարզվում է օրուգիշեր:
Մենք ամեն ինչ անելու ենք Եվրոպայի լիգայում հաղթելու համար»,- Կոնտեի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

